ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք. nairimed.com
«Նաիրի» ԲԿ է դիմել 1955 թ. ծնված տղամարդ (գիրություն. bmi=38), ով երկու ամիս առաջ վիրահատվել էր Գերմանիայում` աջ թոքի վերին բլթի քաղցկեղային հիվանդության կապակցությամբ: Այնտեղ, հետվիրահատական հետազոտման ընթացքում պարզվել էր, որ փայծաղում նույնպես առկա է գոյացություն:
Փայծաղի ընդհանուր չափերն էին. 25սմx15սմ, գոյացության չափերը՝ 9սմx10սմ: Գոյացությունը տեղակայված էր փայծաղի հյուսվածքում: Թոքային վիրահատությունը՝ լոբէկտոմիան արտերկրում կատարելուց հետո, հետազոտությունների արդյունքում նոր բացահայտված օջախի կապակցությամբ, հիվանդին խորհուրդ էր տրվել իր բնակության վայրում անցնել քիմիաթերապիա: Սակայն նախքան քիմիաթերապիան պետք է հեռացվեր փայծաղը:
«Նաիրի» ԲԿ վիրաբուժական թիմի կողմից որոշում կայացվեց վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ սպլենէկտոմիայի մեթոդով: Պետք է նշել, որ փայծաղի ախտաբանական այդպիսի մեծ չափերը տեխնիկապես մեծ դժվարություններ են ներկայացնում (վիրահատական անցքից փայծաղի հեռացման հետ կապված և փայծաղի անոթային մեծ համակարգի պատճառով`արյունահոսության վտանգ), և շատ քիչ կլինիկաներում է հնարավոր նման դեպքերում իրականացնել լապարոսկոպիկ վիրահատություն:
Վիրահատությունն իրականացվեց «Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Իսրայելի Ադամյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ: Լապարոսկոպիկ մեթոդով հեռացվեց փայծաղը, հատվեցին բոլոր մեծ անոթները: Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների, հիվանդը հենց վիրահատության օրը քայլել է, իսկ երրորդ օրը դուրս է գրվել կլինիկայից:
Հետվիրահատական շրջանն անցել է բարենպաստ:
Հիվանդի հյուսվածաբանական հետազության տվյալների հիման վրա կիրականացվի քիմիաթերապևտի խորհրդատվություն:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYV2cgai' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384